Մամիկոն Խոջոյանի վիճակը բժիշկները գնահատում են համեմատաբար բավարար


10:48 , 17 մարտ, 2014

Մամիկոն Խոջոյանի վիճակը բժիշկները գնահատում են համեմատաբար բավարարPanorama.am-ը գրում է.

Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են համեմատաբար բավարար:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Կարեն Մանուկյանը տեղեկացրեց, որ նա արդեն քայլում է և նորմալ շփվում:

«Այս շաբաթ կվիրահատենք»,- ասաց Վնասվածքաբանության բաժանմունքի վարիչը:

Panorama.am-ը տեղեկացրել էր, որ գերությունից հայրենիք վերադարձած Մամիկոն Խոջոյանը Իջևանի բժշկական կենտրոնից Երևան է տեղափոխվել մարտի 6-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ