Նախարարությունը գյումրեցիներից պահանջում է մեկսենյականոցները


10:08 , 17 մարտ, 2014

Նախարարությունը գյումրեցիներից պահանջում է մեկսենյականոցներըArmnewstv.am-ը գրում է.

Քաղաքաշինության նախարարությունը գյումրեցիներից հետ է վերցնում չորս տարի առաջ տրամադրած բնակարանները: Դրանք հիմնականում մեկսենյականոցներ են, որոնց շահառուները տարեցներ են: Չսեփականաշնորհված բնակարանները չեն փոխանցվում ժառանգներին: Նախարարությունն էլ դրանք վերաբաշխում է բնակարան չստացած մյուս շահառուների մեջ: Ութ բնակարանի հանձնման որոշում արդեն կայացվել է, մի քանի գործ էլ դատարանում է:
Մեկսենյականոցները չեն սեփականաշնորհվել նաև այն պատճառով, որ տարեց շահառուները մահացել են: Իսկ նրանց ընտանիքների անդամներն իրավունք չունեն սեփականաշնորհել այդ բնակարանները:

Մուշ 2 թաղամասի բնակիչները կառավարության որոշումը արդարացի են համարում: Նրանք ասում են, որ շատերը չեն օգտագործում ստացած բնակարանները:

ՙՇիրակ կենտրոն՚ հ/կ նախագահի տվյալներով, 2010 թվականին շահագործված 1056 բնակարանից 600-ը դեռ չունի բնակիչ: Բայց խնդիրը միայն 2010թ-ի տրամադրած բնակարանները չեն: Վահան Թումասյանն ասում է, որ 2012-ին շահագործված բնակարաններից շատերը ևս չեն սեփականաշնորհվել, բայց այս դեպքում պատճառը բնակչի թերացումը չէ:

Այս բնակարանները ևս պետք է սեփականաշնորհվեն կառավարության նույն կարգի համաձայն: Վահան Թումասյանը տարակուսում է, թե այս դեպքում պատասխանատուներն ինչպես են արդարանալու, թե ինչու շահառուները չեն հասցրել սեփականաշնորհել բնակարանները:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ