Ռուսաստանին միանալու օգտին քվեարկել է Ղրիմում անցկացված հանրաքվեի մասնակիցների 95,5%–ը


08:40 , 17 մարտ, 2014

Lurer.com-ը գրում է.

Նախնական տվյալներով՝ մարտի 16-ին Ղրիմում անցկացված հանրաքվեի մասնակիցների 95,5%–ը քվեարկել է Ռուսաստանի կազմում ընդգրկվելու օգտին։ Այս մասին հայտնել է ИТАР-ТАСС–ը։

Այս տվյալները ստացվել են ընտրական հանձնաժողովների կազմած արձանագրությունների 50%–ի մշակման արդյունքում։ Այս մասին հայտարարել է Ղրիմի Գերագույն խորհրդի՝ հանրաքվեի անցկացման հարցերով հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մալիշևը։

Հիշեցնենք նաև, որ հանրաքվեին մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 81,36%–ը։