Ղրիմի թաթարների 95%-ը չի քվեարկել հանրաքվեին. Մեջլիս


08:18 , 17 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Ղրիմի թաթարների ավելի քան 95 տոկոսն աջակցել է հանրաքվեն բոյկոտելու որոշմանը: Այս մասին, հղում անելով մասնակցության մոնիտորինգի տվյալներին, ղրիմա-թաթարական ժողովրդի Մեջլիսում հայտնել են BBC-ին:

Ղրիմի թաթարները կազմում են թերակղզու բնակչության մոտ 12 տոկոսը:

Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը, սակայն, «Առաջին ալիքի» եթերում այլ տվյալներ է ներկայացրել: Նրա խոսքով՝ Ղրիմի թաթարների մոտ 40 տոկոսը մասնակցել է հանրաքվեին: