20:48 , 16 մարտ, 2014Արևմուտքը վախենում է, որ Ղրիմի հանրաքվեին կհաջորդեն նաև Շոտլանդիայում, Կատալոնիայում, Կորսիկայում և այլուր, իսկ այն, որ Ղրիմն այսօր կդառնա ռուսական` կասկածից վեր է: Ազգերի ինքնորոշման իրավունքը շատ թանկ է փոքր ազգերի` այդ թվում և հայերիս համար, ինչ վերաբերում է Արցախին` այն եղել և միշտ էլ լինելու է հայկական, իսկ Արցախի ժողովուրդը միջազգային բոլոր նորմերով իր հանրաքվեն արել և հռչակել է իր անկախությունը: Եվ այն այսօր շատ եվրոպական պետություններից ավելի ժողովրդավարական պետություն է և եթե մեկ օր Արցախում հանրաքվե լինի, դա կլինի միայն մեկ օրակարգով` միանալ Մայր Հայաստանին, թե մնալ անկախ պետություն` դրա համար, մենք` հայերս, շատ արյուն և քրտինք ենք թափել: