19:51 , 16 մարտ, 2014
Հարց
Ինձ մոտ առաջացել է սեր խաղադրույքների հանդեպ: Խաղադրույք եմ անում սպորտում և ցավոք ավելի շատ պարտվում եմ, քան շահում: Այս անգամ էլ պարտվել եմ ու որոշեցի դիմել Ձեզ: Ես միշտ ինքս ինձ խոստանում եմ հրաժարվել, բայց նորից ու նորից վերադառնում եմ: Չգիտեմ ինչ անել: Ինձ հարց եմ տալիս` ինչի՞ համար, ինչո՞ւ: Պարզապես անզոր եմ, օգնեք ինձ, խնդրում եմ:
Սամվել, 31 տարեկան
Պատասխանում է հոգեբանը
Բարև Ձեզ, Սամվել
Ձեր խնդիրը շատ լուրջ է և ցավոք ոչ եզակի: Խաղային բիզնեսում միշտ հաղթում է կազինոն, կամ բուքմեյքերը: Այնտեղ ամեն ինչ արված է հաշվարկով, աշխատում են հատուկ ծրագրերով: Եթե նրանք թողեն ձեզ` հաճախորդներին հաղթել, նրանք տանուլ կտան, իսկ դա բիզնես է, որտեղ հաղթողը նրանք են: Իսկ դուք ապրում եք երազանքներով, որ նրանք հանկարծ թույլ կտան հաղթել իրենց: Դա խաբկանք է: Երկրորդ, երևում է Դուք չեք ցանկանում աշխատել, Ձեզ պետք են հեշտ փողեր, չգնալ աշխատանքի, չենթարկվել ղեկավարի, չհոգնել, խաղադրույք անել ու…. ամեն ինչ հեշտ է: Բայց հիշեք` անվճար պանիր միայն թակարդում է: Եթե ուզում եք էլի շարունակել, արեք նույնը ու եղեք խաբված: Իսկ եթե չեք ուզում հիմարացված լինել, մի ավելի հոգեհարազատ զբաղմունք գտեք: Եվ փողերը կմնան Ձեզ, և նյարդերը: Լավ է, որ գիտակցում եք իրադրությունը փոխելու անհրաժեշտությունը, քանի որ խաղային կախվածությությունը ոչնչով չի զիջում ալկոհոլային կամ թմրանյութերից կախվածությանը և նրանից ազատվելու համար միայն մտադրությունը քիչ է: Ու հիշեք` արդյունք կլինի միայն այն դեպքում, երբ Դուք իսկապես ՑԱՆԿԱՆԱՔ բուժվել: