18:43 , 16 մարտ, 2014
Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեման խոսել է Ղրիմի հանրաքվեից հետո Ուկրաինայի հետագա գործողությունների մասին.
«Կհայտարարեն, որ ղրիմցիների 70-80%-ը քվեարկել է Ղրիմի Ուկրաինայից առանձնանալու և Ռուսաստանին միանալու օգտին: Այս ցուցանիշն արդեն վաղուց «որոշվել է» Մոսկվայում: Իսկ ինչ վերաբերվում է Ղրիմի տարածքում զինված ուժերի գործողություններին, ապա հույս ունենք, որ պրովոկացիաները չեն ավարտվի զենքի կիրառմամբ և մարդկային զոհերով: Բայց, եթե ուկրաինական զինված ուժերի դեմ զենք կիրառվի, ապա նրանք կպաշտպանվեն և Ղրիմում գտնվող մարդկանց փրկելու համար համապատասխան միջոցներ կկիրառեն: