03:17 , 16 մարտ, 2014
Azatutyun.am-ը գրում է.
Ղրիմի Գերագույն ռադայի պատգամավորները, ովքեր հերթական նիստը գումարեցին անհայտ անձանց կողմից գրավված խորհրդարանի շենքում, քվեարկել են գործող իշխանության հրաժարականի և թերակղզում հանրաքվե իրականացնելու օգտին:
Հիշեցնենք, որ նախօրեին Ղրիմի խորհրդարանի շենքը գրոհել և գրավել էին մոտ երեք տասնյակ զինված անհայտ անձինք` դրա վրա բարձրացնելով Ռուսաստանի պետական դրոշը: