00:26 , 16 մարտ, 20141in.am-ը գրում է.
Հնարավոր է՝ մի քանի տարի անց վաճառասեղաններին հայտնվեն մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, մասնավորապես՝ զեաքսանտին պարունակող բանջարեղեններ, որոնք անհրաժեշտ է աչքերը արևային ճառագայթումից պաշտպանելու համար: Բանջարեղենները մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ են արտադրում՝ տերևները լույսի ուժեղ բռնկումներից պաշտպանելու համար:
Կոլորադոյի համալսարանից Էլիզաբեթ Լոմբարդիին պատմել է, որ բանջարեղենի նոր սերունդը նախատեսված է տիեզերակայաններում աճեցնելու համար, սակայն այս տեխնոլոգիան կարող է կիրառվել նաև Երկրի վրա: Առայժմ տիեզերական տեխնոլոգիաները փորձակվել են միայն տերևներով կանաչ բանջարեղենների վրա, քանի որ դրանք ավելի հեշտ է աճեցնել փակ տարածքներում և ամեն օր լույսի ուժեղ ճառագայթման ենթարկել, գրում է kedem.ru-ն: