00:02 , 16 մարտ, 20141in.am-ը գրում է.
Իրանի ՆԳ նախարարությունում ստեղծվել է մայրաքաղաքի տեղափոխման հարցով կոմիտե: Այս մասին ասել է Իրանի խորհրդարանի ներքին հարցերի և հանձնաժողովի խորհուրդների խորհրդատու Դահիլ Աբաս Զարենիժադը, հաղորդում է ISNA գործակալությունը:
Զարենիժադը նշել է, որ կոմիտեն կղեկավարի Իրանի ՆԳ նախարար Աբդուրեզա Ռահմանի Ֆազլին:
«Երկու տարի կոմիտեն կուսումնասիրի Թեհրանից մայրաքաղաքը տեղափոխելու հարցը և դրա հետ կապված ծրագիր կնախապատրաստի»,- ասել է նա:
Կոմիտեն ձևավորվել է Իրանի խորհրդարանի` մայրաքաղաքի տեղափոխման վերաբերյալ խորհրդարանի կողմից հաստատված ակտի հիման վրա: Կոմիտեն կվերահսկվի խորհրդարանի կողմից: