Աշխարհի տարբեր երկրների կանանց տարօրինակ զարդարանքները


23:45 , 15 մարտ, 2014

новый коллажGala TV.am-ը գրում է.

Կանայք միշտ ձգտել են լինել գեղեցիկ, բայց գեղեցկության մասին պատկերացումները շատ երկրներում տարբերվում են: Մենք ձեզ կպատմենք մի քանի երկրներում կանանց իդեալական գեղեցկության պատկերացումների եւ նրանց անսովոր զարդարանքների մասին:

 01. Երկար պարանոց

Պադաունգ ցեղի թույլ սեռի ներկայացուցիչները շատ լավ հասկանում են «գեղեցկությունը զոհեր է պահանջում» արտահայտությունը: Սկսած 5 տարեկան հասակից՝ աղջիկների վզին անցկացնում են լաթունից պատրաստված մետաղական պարույրաձեւ օղակներ՝ մոտ 1 սանտիմետր հաստության: Մեծանալուն զուգընթաց այդ օղակների քանակությունը շատացնում են: Այսպիսով, հասուն կանանց վզին շատ ժամանակ հաշվվում են մոտ 30 սանտիմետր հաստություն ունեցող օղակներ:

Nkar 01

Կա վարկած, որ այս անսովոր ավանդույթը ծագել է ինքնապաշտպանության նպատակով: Պատմական պադաունգները ապրել են ներկայիս Թայլանդի եւ Մյանմայի լեռնային տարածքներում: Երբ տղամարդիկ գնացել են որսի, անօգնական կանայք կարող էին վագրերի հարձակումների զոհ դառնալ: Այսպիսով մետաղական օղակները ինչ-որ չափով պաշտպանական միջոց են հանդիսացել գիշատիչներից: Եվ չնայած որ այդ տարածքներում գիշատիչներ վաղուց չեն նկատվում, կանանց պարանոցները եւ ոտքերը օղակներով պատելու ավանդույթը պահպանվել է: Բացի դրանից, կանայք ասում են, որ իրենց ամուսիններին դուր են գալիս երկար պարանոցները, եւ մետաղյա օղակներով աղջիկների ամուսնանալու հավանականությունը ավելի բարձր է:

 02. Երկար շրթունք

Էֆիոպական մուրսի ցեղի աղջիկները ավելի պահպանողական են զարդարանքի առարկաների հարցում: Նրանք երկարացնում են իրենց ներքեւի շրթունքը հատուկ շրջանաձեւ սկավառակով (dhebi a tugoin): Երբ լրանում է աղջկա 15-18 տարին, մայրը կամ ցեղի կանանցից մեկը, դանակով կամ նետով կտրելով աղջկա ներքեւի շրթունքը, այնտեղ է տեղադրում փայտե փոքրիկ ձող: Այնուհետեւ ժամանակի ընթացքում այն փոխարինում են կավե կամ պայտե ափսեով՝ սկզբից փոքր, այնուհետեւ մեծ: Շատ ժամանակ զարդի շրջանագիծը հասնում է 12-15 սանտիմետր: Եվ որպեսզի սկավառակը չսեղմի ներքեւի ատամները, դրանք պարզապես հեռացնում են: Ճիշտ է, ոչ բոլորը, այլ դիմացի 2-3 կտրիչները եւ սկավառակը կարելի է հանել ուտելուց եւ քնելուց առաջ: Համարվում է, որ ինչքան մեծ է սկավառակը, այդքան կնոջ սոցիալական դիրքը բարձր է, եւ նրա համար ավելի մեծ փրկագին պետք է վճարեն նախքան հարսանիքը: Սակայն մուրսի ցեղի շատ կանայք ամուսնանում են ավելի շուտ, քան նրանց կհասցնեն «պարգեւատրել» սկավառակներով: Բացի դրանից, կա կարծիք, որ ափսեները ասում են տարիքի մասին՝ ինչքան լայն է այն, այնքան մեծ է կինը: Համաձայն ուրիշ վարկածի՝ ափսեի մեծությունը ուղղակիորեն կապված է կնոջ դիրքի եւ հեղինակության հետ:

Nkar 02

03.  Ձգված ականջաբլթակներ

Նմանատիպ երեւույթը բնորոշ է աֆրիկական ցեղերին: Մասայի ցեղի կանայք, որոնք ապրում են Քենիայի հարավում եւ Տանզանիայի հյուսիսում, նմանատիպ սկավառակների օգնությամբ երկարացնում են ականջները: Վաղ հասակից աղջիկների ականջները ծակում են եւ ականջախեցիներում տեղադրում փայտյա իրեր: Ժամանակի ընթացքում ծանրությունը ավելացնում են շնորհիվ ծանր հուլունքների եւ այլ զանազան զարդարանքների: Ականջաբլթակները ժամանակի ընթացքում հասնում են մինչեւ ուսերը եւ ինչքան դրանք երկար են, այդքան կինը հարգված եւ գեղեցիկ է համարվում իր ցեղակիցների շրջանում: Եվ որպեսզի երկար ականջաբլթակները չվնասվեն զբոսանքի եւ աշխատանքի ժամանակ, կանայք ամրացնում են դրանք ականջներին: Հաճախ դրանք օգտագործվում են գործնական նպատակներով՝ անցքի մեջ ամրացնում են անհրաժեշտ պարագաներ, ինչպիսիք են ծխամորճը կամ էլ սեղանի պարագաներ: Հետաքրքիր է, որ երկար ականջաբլթակը միակ բանը չէ, որ մուրսի ցեղի կանանց դարձնում է անկրկնելի տղամարդկանց աչքերում: Հանուն գեղեցկության կանայք հանում են դիմացի ատամները եւ սափրում են գլուխը:   

Nkar 03

 04. Կեղտոտված մարմին

Հիմբա ցեղի կանայք, որոնք ապրում են Նամբիայի հյուսիսում, իրենց օրը սկսում են անսովոր կոսմետիկական ընթացակարգով: Նրանք գլխից մինչեւ ոտքերը քսում են օքրայի, յուղի եւ մոխիրի խառնուրդը՝ ծածկելով նույնիսկ հյուսած մազերը: Քսուքը, որի մեջ ավելացրած է օմուզումբա բույսի խեժը, տալիս է կարմիր երանգ: Այսպիսի քսուքը ոչ միայն հիմբա ցեղի կանանց հմայիչ է դարձնում, այլ նաեւ պաշտպանում է արեւի կիզիչ ճառագայթներից: Դրա համար էլ նրանց քսուքը օգտագործում են եւ տղամարդիկ, եւ երեխաները: Բայց այս ամենը բավական չէ, որպեսզի հիմբա կանայք գերազանց տեսք ունենան: Աղջկան կին դառնալուն նվիրված ծեսի ժամանակ հեռացնում են նրա ներքեւի ատամնաշարի դիմացի 4 ատամները:

Nkar 04

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ