Ուկրաինան՝ Ղրիմի հանրաքվեի նախօրեին


23:04 , 15 մարտ, 2014

Ուկրաինան՝ Ղրիմի հանրաքվեի նախօրեինPanorama.am-ը գրում է.

Այսօր՝ մարտի 15-ին Ղրիմում և Սևաստոպոլում «լռության օր» է վաղը կայանալից համաղրիմյան հանրաքվեից առաջ: Մոտ 2 մլն բնակչություն ունեցող Ղրիմը «այո» կամ «ոչ» կասի Ռուսաստանի կազմի մեջ մտնելուն: Մինչ այդ Ուկրաինայում լարվածությունը շարունակում է պահպանվել:

Խոշոր քաղաքներ Դոնեցկում և Խարկովում տեղի են ունեցել բախումներ Ղրիմի հանրաքվեին կողմնակից ցուցարարների և ծայրահեղական «Աջ սեկտորի» գրոհայինների միջև: Խարկովում բախումներից զոհվել է երկու մարդ:  Դոնեցկում ցուցարարները պահանջում են անցկացնել Դոնբաս շրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե

Միևնույն ժամանակ Ղրիմի մոտ 500 թաթարներ զուգահեռ բողոքի ակցիաներ են անցկացնում և դեմ են ինքնավարության հանրաքվեին: Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ ուկրաինական զինված ուժերը բերված են լիակատար մարտական պատրաստվածության: Ուկրաինայի խորհրդարանը չի ճանաչել Ղրիմի անկախության հռչակագիրը և դադարեցրել է Ղրիմի խորհրդարանի լիազորությունները՝ վերջինիս որոշումները համարելով հակասահմանադրական:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ