21:59 , 15 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
Tert.am-ի հետ զրույցում արձագանքելով քաղաքագետԼևոն Շիրինյանի տեսակետին, թե իշխանության կողմից «հրաշալի քառյակի» նկատմամբ համակրանք կա, Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ ես միշտ համակրել եմ աղջիկներին, կանանց, բայց եթե մի քիչ ավելի լուրջ խոսենք, ապա միայն ուրախ կլինեմ, որ այդ ուժերը կարողանան լուրջ գաղափարների, կառուցողական հարցերի շուրջ համախմբվել: Այդ առումով, իհա՛րկե, կարող ենք և՛ աջակցել, և՛ համակրել»:
ՀՀԿ-ական պատգամավորը հավելեց. «Այսօր մեզ համախմբվելը, առողջ բանակցելն ու դատելն է պակասում»:
Պատգամավորի գնահատմամբ՝ ընդդիմություն լինելը միայն սևացնելը չէ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ