Ռոնալդո. «Ոչ մի կասկած. Մեսսին է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը»


23:14 , 7 հուլիս, 2012

Բրազիլական ֆուտբոլի լեգենդար հարձակվողը կասկած չունի, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Լիոնել Անդրես Մեսսին է:
«Ես «Ռեալին» ավելի շատ եմ համակրում, բայց ոչ մի կասկած. Մեսսին է աշխարհի լավագույն խաղացողը»,- ասել է «Ռեալի» ու «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ, երեսնհինգամյա Ռոնալդոն: