Աննա Մովսեսյանը մտադիր է մեկնել Ռուսաստան


19:28 , 15 մարտ, 2014

Աննա Մովսեսյանը մտադիր  է մեկնել ՌուսաստանLife.panorama.am-ը գրում է.

Նախորդ տարի Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Քույրը» հեռուստասերիալի գլխավոր դերակատար Աննա Մովսեսյանը այլևս չի երևում էկրաններին: Արդյոք ֆիլմի ստեղծագործական կազմը «չսիրեց» երիտասարդ դերասանուհուն, թե կան այլ պատճառներ՝ էկրաններից երկարատև բացակայության համար: Life.Panorama.am-ը շատերին հուզող այս հարցի պատասխանը փորձեց ճշտել անձամբ երիտասարդ դերասանուհուց: Ի դեպ, Աննան սովորում է Երևանի «Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի» դերասանական բաժնում, վերջին կուրսի ուսանողուհի է:

«Առաջարկներ շատ են եղել, բայց քանի որ ավարտական կուրսում եմ և ներգրավված եմ դիպլոմային աշխատանքի համար նախատեսված ներկայացման մեջ, չեմ հասցնի նկարահանվել: Այդ պատճառով էլ ինձ մոտ դադար է: Ավարտելուց հետո էկրաններին, կարծում եմ, դեռ կհանդիպենք»,-հավաստիացրեց Աննան:

Աննա Մովսեսյանը չի ժխտում, որ սերիալն իր համար կարևոր զբաղվածություն էր: Ինչպես ինքն է ասում՝ ձեռք բերեց ճանաչում և տեսախցիկների հետ աշխատելու փորձ: Սակայն առավել կարևորում է սիրված ու կայացած դերասանների հետ շփումն ու աշխատանքը, որն իր հերթին նույնպես դպրոց է սկսնակի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ