19:16 , 15 մարտ, 20141in.am-ը գրում է.
Նախագահական ընտրությունների հետ միաժամանակ մի շարք քաղաքներում քաղաքապետների ընտրություններ կանցկացվեն:
Ուկրաինայի Գերագույն Ռադան այսօրվա նիստում մայիսի 25-ին հինգ քաղաքներում քաղաքապետի ընտրություններ է նշանակել:
Ինչպես փոխանցում է Interfax-Ուկրաինան՝ խորհրդարանը քաղաքապետի ընտրություններ է նշանակել Պերեյասլավ-Խմելնիցկում, Ռոժիշչեում, Պյատիխատկայում, Մոնաստիրիսկում, Խոտովում:
Ինչպես հայտնի է, մայիսի 25-ին պլանավորված են Ուկրաինայի նախագահական ընտրությունները: