«Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմի երևանյան պրեմիերան` շուտով (տեսանյութ)


19:03 , 15 մարտ, 2014

«Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմի երևանյան պրեմիերան` շուտով (տեսանյութ)Panorama.am-ը գրում է.

Ռեժիսոր Մարինե Զաքարյանի «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմի երևանյան պրեմիերան կայանալու է մարտի 27-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Այս մասին Panorama.am-ին հայտնում են Հայաստանի Ազգային կինոկենտրոնից:

Չորս կինոնովելներից բաղկացած լիամետրաժ խաղարկային ֆիլմը նկարված է Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա:Գործողությունները ծավալվում են Կիսալուսնի ծովածոց մտացածին քաղաքում: Հերոսները պատանիներ են, որոնց անկեղծ ու ազնիվ հայացքը կյանքին կինոնկարի հիմնական առանցքն է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ