18:02 , 15 մարտ, 20141in.am-ը գրում է.
Lexington Institute հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն Լորեն Թոմփսոնը վերլուծական հոդված է հրապարակել Forbes-ում, որում նշել է վեց հիմնական պատճառ, ըստ որոնց ԱՄՆ-ը չի պատերազմի Ռուսաստանի հետ: Փորձագետը կարծում է, որ տվյալ իրավիճակում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ոչ թե թույլ է, այլ զգուշավոր:
Առաջին պատճառ. Ռուսաստանը միջուկային զենքի ավելի մեծ զորանոց ունի, քանի ԱՄՆ-ը, սակայն վերջինս ի վիճակի է պատասխանել համանման կերպով:
Երկրորդ պատճառ. փորձագետ Լորեն Թոմփսոնի կարծիքով` Ուկրաինան ծայրահեղ կարևոր է Ռուսաստանի անվտանգության համար՝ այնպես, ինչպես Կուբան ԱՄՆ-ի համար: Եթե դուք չեք հասկանում, թե Ուկրաինայում ամերիկյան զորքեր մտցնելն ինչու կարող է հանգեցնել պատերազմի, մտածեք Վաշինգտոնի արձագանքի մասին` ուղղված Կուբայում խորհրդային հրթիռների տեղակայմանը:
Երրորդ պատճառ. Ռուսաստանը և «Գազպրոմը» Եվրոպային գազային կախվածության մեջ են դրել: Այդ պատճառով ՆԱՏՕ-ի ԱՄՆ դաշնակիցները հետաքրքրված չեն ռազմական գործողություններում: Բացի այդ, Եվրոպային պետք չէ հերթական ժողովրդագրական խնդիրը:
Չորրորդ պատճառ. այս ռազմական հակամարտությունում Ռուսաստանը տարածքային առավելություն ունի: Ամերիկացիներին պետք կլինեն դաշնակիցների բազաները և ստիպված կլինեն ռազմա-օդային ուժերը բերել Բոսֆորով:
Հինգերորդ պատճառ. ամերիկացի զինվորականներին ուրախ չեն լինի տեսնել ինչպես Ղրիմի, այնպես էլ Ուկրաինայի արևելյան շրջանների բնակիչները, որոնք դարերի ընթացքում սերտ կապված են Ռուսաստանի հետ:
Վեցերերորդ պատճառ. ամերիկացի ընտրողների մեծ մասը դեմ է Ռուսաստանի հետ ռազմական գործողություններին: