18:18 , 15 մարտ, 2014![]() |
![]() |
♦ «Քո սեփականությունները, ի վերջո, իրենք են սեփականացնում քեզ»: Թայլեր Դուրդեն, «Մարտական ակումբ»
♦ «Միայն ամեն ինչ կորցնելուց հետո է, որ մենք ազատ ենք անելու այն, ինչ ցանկանում ենք»: Թայլեր Դուրդեն, «Մարտական ակումբ»
♦ «Առանց ցավի, առանց զոհաբերության մենք ոչինչ չէինք ունենա»: Թայլեր Դուրդեն, «Մարտական ակումբ»

♦ «Մի խանգարիր թշնամուդ, երբ նա սխալ է գործում»: Բիլլի Բինն, «Մարդ, ով փոխեց ամեն ինչ»
♦ «Ես քեզ գաղտնիք կասեմ, մի բան, որ քեզ չեն սովորեցնի տաճարում. աստվածները նախանձում են մեզ, որովհետև մենք մահկանացու ենք, որովհետև յուրաքանչյուր պահը կարող է մեր վերջինը լինել: Ամեն ինչ ավելի գեղեցիկ է, որովհետև մենք դատապարտված ենք: Դու երբեք ավելի գեղեցիկ չես լինի, քան հիմա, երբեք նորից այստեղ չես լինի»: Աքիլլես, «Տրոյա»

♦ «Երբեք ուշ չէ և ոչ էլ շուտ է լինել այն մարդը, ով ուզում ես լինել: Չկա ժամանակային սահմանափակում, դադարիր անել այն, ինչ չեք ուզում անել: Դու կարող ես փոխվել կամ նույնը մնալ, չկա որևէ կանոն սրա հետ կապված: Դու կարող ես լավագույնը կամ էլ ամենավատը ստանալ քո ընտրությունով: Հուսով եմ՝ կզգաս այն, ինչ մինչ այս երբեք չես զգացել: Հուսով եմ՝ կհանդիպես այլ տեսակետ ունեցող մարդկանց հետ: Հուսով եմ՝ կապրես այնպիսի կյանքով, որով կհպարտանաս: Հուսով եմ՝ կունենաս ամեն ինչ նորից սկսելու ուժ ու քաջություն»: Բենջամին Բաթթոն, «Բենջամին Բաթթոնի առեղծվածային պատմությունը»
♦ «Մեր կյանքը սահմանվում է հնարավորություններով, նույնիսկ նրանցով, որոնցից չենք օգտվում»: Բենջամին Բաթթոն, «Բենջամին Բաթթոնի առեղծվածային պատմությունը»
♦ «Բարեկամ Թոմաս Ջեֆերսոնը ամերիկյան սուրբ էր, որովհետև նա գրում էր. «Բոլոր մարդիկ հավասար են ստեղծված». բառեր որոնց նա չէր հավատում, քանի որ թույլ էր տալիս իր սեփական երեխաներին ապրել ստրկության մեջ… Այո՛, նա հրաշալի բառեր էր գրում, ու ամբոխին ոտքի կանգնեցնում, ու նրանք գնում ու զոհվում էին այդ բառերի համար, մինչ նա հարմարավետ նստած իր գինին էր վայելում: Ուզո՞ւմ եք ասել, որ Ամերիկան համա՞յնք է: Մի ծիծաղեցրեք ինձ: Ամերիկան երկիր չէ, այն պարզապես բիզնես է»: Ջեքի Կոգան, «Նրանց դանդաղ սպանելով»
♦ «Վերջում միշտ այդպես է լինում` դու սկսում ես մտածել սկզբի մասին»: Ջոն Սմիթ, «Միստր և Միսիս Սմիթները»

«Ես բավականին կասկածամիտ եմ բարության բարի բնույթ ունենալու վերաբերյալ: Կարծում եմ՝ եթե մենք սկսենք ստուգել փրկվածների մասին պատմությունները, այնպիսի բարոյական շեղումներ կբացահայտեք, որոնք ավելինն են, քան ուղղակի սարսափելի»: Ուեսթրի, «Խորհրդատուն»
«Ես ցանկանում էի սիրված լինել, որովհետև ես հրաշալի էի: Մեծ մարդ: Ես ոչինչ եմ: Նայիր մեր շուրջը գտնվող փառքին` ծառեր, թռչուններ: Ես ապրել եմ ամոթի մեջ: Չեմ գնահատել այդ ամենը, չեմ նկատել այդ փառքը: Հիմար մարդ եմ»: Օ`Բրայան, «Կենաց ծառ»
«Որովհետև օրենքն ասում է, որ ձեր ազատությունները անժխտելի՞ են: Որովհետև հասարակությո՞ւնն է այդպես կարծում: Օրենքները փոխվում են: Սոցիալական համակարգը քանդվում է: Տիեզերական ճշմարտությունները հաստատուն են: Դա փաստ է, դա պարզ փաստ է, հավասարապես ճշմարիտ ու ճիշտ բոլորի՝ սպիտակների ու սևամորթների համար»: Բաս, «Ստրկության 12 տարի»

♦ «Արտաքինը կարող է խաբուսիկ լինել»: Չադ Ֆելդհեյմեր, «Կարդալուց հետո այրել»
♦ «Սենյակում ոչ թե այն կինը մահացավ, այլ իմ միջի մարդկային վերջին շունչը»: Լյուիս, «Հարցազրույց վամպիրի հետ»
♦ «Ես չեմ կարողանում հասկանալ ձեզ, մարդի՛կ, գալիս եմ ձեր հետևից՝ ուզում եք մնալ, թողնում եմ՝ մնաք, ուզում եք գնալ»: Ջո Բլեք, «Ծանոթացե՛ք, Ջո Բլեքի»
♦ «Այն մարդը, ով դավաճանում է իր մշակույթը, սովորույթների մասին չպետք է քարոզի: Մի ժամանակ ցանկանում էի քեզ մեռած տեսնել, բայց քո ամոթը կլինի քո չարչարանքը ու քո չարչարանքը կլինի քո կյանքը: Եվ ես ցանկանում եմ, որ այն երկար տևի»: Հեյնրիխ Հարեր, «Յոթ տարի Տիբեթում»
♦ «Բացարձակ պարզություն, ահա թե ինչ եմ սիրում: Երբ բնության մեջ ես, միտքդ մաքուր է՝ մաքուր բոլոր խառնաշփոթությունից: Դու կենտրոնացած ես, ու հանկարծ լույսը ավելի սուր է դառնում, ձայները ավելի հարուստ, ու դու լցված ես կյանքի խորը, ուժեղ ներկայությամբ: Ես դա միայն մեկ անգամ եմ զգացել»: Հեյնրիխ Հարեր, «Յոթ տարի Տիբեթում»
