ԱՄՆ Պետդեպարտամենտն անհանգստացած է Ռուսաստանում առցանց ԶԼՄ-ների արգելափակման կապակցությամբ


16:54 , 15 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

ԱՄՆ վարչակազմն իր մտահոգությունն է հայտնել Ռուսաստանում մի շարք անկախ ինտերնետ ռեսուրսների արգելափակման կապակցությամբ` հաղորդում է rosbalt-ը:

«ԱՄՆ-ը խորապես անհանգստացած է Ռուսաստանում անկախ և ազատ մամուլի արագ կրճատվող տարածության կապակցությամբ: RIA Novosti-ի փակվելը, Lenta.ru-ի և մի շարք ԶԼՄ-ների ղեկավարության փոփոխությունը, ինչպես նաև անկախ կայքերը և բլոգերն արգելափակելու մասին որոշումը, ցավոք սրտի, այս վտանգավոր միտման վերջին օրինակն են»,- հայտարարել է Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Մարի Հարֆը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել ազատ ինքնարտահայտման և հանրահավաքներ անցկացնելու մարդկանց իրավունքը` անկախ քաղաքական հայացքներից, և հիշեցրել է, որ այդ իրավունքներն ամրագրված են նաև ՌԴ Սահմանադրությունում: