16:18 , 15 մարտ, 20141in.am-ը գրում է.
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մեկնաբանել է ԵՄ-ի նախատեսվող «սև ցուցակում» իր անունը ներառելու մասին տեղեկատվությունը:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, Կադիրովը նույնիսկ ուրախ է, որ «սև ցուցակում» հայտնվել է իր կողմից հարգվող մարդկանց հարևանությամբ: Քաղաքական գործչի կարծիքով` «նրանք բոլորը պաշտպանում են երկրի շահերը»:
«Ես նույնիսկ ուրախ եմ գտնվել այդ ցուցակում, քանի որ դեմ եմ հանդես գալիս նրանց, ովքեր ոտնահարում են միլիոնավոր մարդկանց, այդ թվում՝ մուսուլմանների իրավունքները: Հանուն իմ երկրի պատրաստ եմ ամեն ինչի»,- ասել է Կադիրովը:
Չեչնիայի ղեկավարի կարծիքով` «սև ցուցակի» հեղինակները ոտնահարում են ժողովրդավարության սկզբունքները:
Հիշեցնենք, որ ԵՄ փորձագետները և դիվանագետները պատրաստել են 120-130 ռուս բարձրաստիճան անձանցից բաղկացած ցուցակ, որոնց դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ: