Չինաստանը անհետացած ինքնաթիռի վերաբերյալ լիարժեք տեղեկություն է պահանջում Մալայզիայից


16:12 , 15 մարտ, 2014

Catselfies12Araratnews.am-ը գրում է.

Չինաստանի իշխանություններն ակնկալում են մեկ շաբաթ առաջ անհետ կորած Boeing 777-200 ինքնաթիռի վերաբերյալ լիարժեք տեղեկություն ստանալ Մալայզիայից։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ցին Հանը։

«Պեկինին մանրամասն և ստույգ տեղեկություն է պետք։ Մալայզիա է մեկնել մեր փորձագետների խումբը, որը կօգնի կատարվածի հետաքննչական աշխատանքներին», – Ցին Հանի խոսքերն է փոխանցում The Guardian-ը։

Հիշեցնենք, որ Մալայզիան այսօր դադարեցրել է իր տարածքում որոնողական գործողությունները և դիմել է այլ պետություններին՝ օգնության համար։ Բանն այն է, որ ներկայումս ակտիվ քննարկվում է ինքնաթիռի առևանգման վարկածը, քանի որ պարզվել է, որ ինքնաթիռը կտրուկ շեղվել է նախանշված ճանապարհից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ