Հայկոն, Դեր Հովան և այլոք՝ Not Alone երգի մասին


15:45 , 15 մարտ, 2014

Հայկոն, Դեր Հովան և այլոք՝  Not Alone երգի մասինLife.panorama.am-ը գրում է.

Երեկ հանրությանը հայտնի դարձավ «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթին Հայաստանը ներկայացնող երգը: Եվ այսպես, Արամ MP3-ը կկատարի «Not Alone» երգը։ Երաժշտության հեղինակն ինքն է, խոսքերի հեղինակը՝ Գարիկ Պապոյանը` Vitamin club-ից, գործիքավորումը Լիլիթ Նավասարդյանինն է, տեսահոլովակը նկարահանել է Գրիգոր Գասպարյանը։ 

Երգը հանրությանը ներկայացնելուց վայրկյաններ անց այն բուռն քննարկումների առիթ տվեց Youtube-ում, Facebook-ում և այլ սոցցանցերում: Ամեն մեկն իր կարծիքն էր հայտնում երգի, դրա գործիքավորման, տեսահոլովակի վերաբերյալ, քննարկում էին՝ որքանով է «Not Alone»-ը եվրատեսիլյան երգ և այլն: Պետք է նկատել, որ կարծիքների մեծ մասը դրական էին, այնուամենայնիվ, որոշները ունեին իրենց բացասական նկատառումները:

Life.panorama.am-ը զրուցել է հայ հայտնիներից ոմանց հետ և պարզել նրանց կարծիքը «Not Alone»-ի վերաբերյալ:

Հայկո

«Այս տարի մենք շատ ճաշակով երգ ենք ներկայացնում «Եվրատեսիլին», ասեմ, որ այն ինձ շատ է դուր եկել: Բացի այն, որ ներկայացվում է գեղեցիկ սիրո պատմություն, նաև երգն իր մեջ ունի մեծ էներգետիկա: Շատ ուրախ եմ, որ տեսահոլովակի վրա աշխատել է իմ մտերիմ ընկերը՝ Գրիգոր Գասպարյանը, և նման արդյունք է ստացել: Այս եվրատեսիլյան տարին շատ լավն է լինելու, քանի որ մասնակցում են լավ արստիստներ, ներկայացնում են գեղեցիկ երգեր, որոնց կողքին իր յուրահատկությամբ աչքի է ընկնում է «Not Alone»-ը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ