Սարգսյան-Ալիև հանդիպումը ուկրաինական զարգացումները Կովկասից տարանջատելու դրական նախադեպ կստեղծի


15:38 , 15 մարտ, 2014

Սարգսյան-Ալիև հանդիպումը ուկրաինական զարգացումները Կովկասից տարանջատելու դրական նախադեպ կստեղծիPanorama.am-ը գրում է.

«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները այս փուլում նախապատրաստում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ինչի մասին Թվիթերի իր էջում գրել էր նաև ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Ռուս-ամերիկյան հարաբերությունների լարման այս փուլում արցախյան հարցը դիտարկվում է որպես մի խնդիր, որի շուրջ կարող են համագործակցել այս երկու գերտերությունները»,-Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հանդիպումներին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նա նշեց, որ Մինսկի խմբի համանախագահները և հատկապես ամերիկացի համանախագահը փորձում են դրական լույսի ներքո ներկայացնել արցախյան հարցում վերջին զարգացումները, սակայն, իր կարծիքով այստեղ քաղաքական և քարոզչական մասը ավելի շատ է, քան թե այն իրական ձեռքբերումները, որ կարող էին լինել Նալբանդյանի և Մամեդյարովի հետ առանձին-առանձին հանդիպումներում:

Հ. Մելիք-Շահնազարյանը կանպագուշակեց`« եթե այս փուլում Մինսկի խմբին հաջողվի կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում, ապա դա կարող է լավ նախադեպ դառնալ Արևելյան Եվրոպայում և Սևծովյան ավազանում աշխարհաքաղաքական նոր գործընթաց սկսելու կամ գոնե Ուկրաինայի զարգացումները կովկասյան զարգացումներից տարանջատելու համար»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ