15:32 , 15 մարտ, 20141in.am-ը գրում է.
Պուտինն այս հակամարտությունը ծավալեց, որպեսզի Արևմուտքի իր գործընկերներն ասեն, որ Ուկրաինան տարածքային խնդիրներ ունի, և ՆԱՏՕ-ն չի կարող երկիրն ընդունել իր կազմի մեջ: Սակայն դա միայն կարագացնի Ուկրաինայի, ինչպես նաև Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Այս մասին Gordonua.com ուկրաինական պարբերականին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
«Այն, ինչ Պուտինն անում է Ուկրաինայի արևելքում, շատ հիշեցնում է նրան, ինչ արեց 2008թ. Վրաստանի որոշ քաղաքներում: Նա հրահրում էր փողոցային անկարգություններ, որպեսզի այնուհետև զորք օգտագործի: Այն ամենը, ինչ այժմ տեղի է ունենում Դոնեցկում և Լուգանսկում՝ ինչ-որ բանի նախապատրաստություն է: Դա նման է դասական ռազմական արշավի նախապատրաստության»,- ասել է Սաակաշվիլին: