Երգիչներ շատ կան, բայց քիչ կան լավ երգեր և երգով փող աշխատող երգիչներ. Նունե Եսայան


14:42 , 15 մարտ, 2014

Երգիչներ շատ կան, բայց քիչ կան լավ երգեր և երգով փող աշխատող երգիչներ. Նունե Եսայան

Life.panorama.am-ը գրում է.

Ասում են՝ արվեստի մարդիկ չեն կարողանում մեկտեղել բոլորը մեկումկամ բեմն է 

նրանց «գողանում»կամ՝ ընտանիքը:

Life.Panorama.am ի այսօրվա զրուցակիցը երգչուհիՀՀ վաստակավոր արտիստուհի 

Նունե Եսայանն էով ունի գեղեցիկ  ընտանիք և  կայացած է թե բեմում, թե կյանքում:

-Նունե, ի՞նչ նորություններ եք պատրաստում ձեր երկրպագուների համար:

-Այժմ երգեր եմ ձայնագրում, երեք տարբեր ոճերի երգերի վրա եմ աշխատում:

-Դուք հանդես եք գալիս և՛ ժողովրդականև՛ էստրադային ժանրում: Ձեզ ավելի շատո՞րն է հոգեհարազատ:

-Առաջնայինը ժողովրդականն է:

-Ավո Խալաթյանի հետ նոր մի գեղեցիկ դուետ չե՞ք ուզում պատրաստել:

-Յուրաքանչյուրս մեր բնագավառում ենք գործունեություն ծավալում: Չգիտեմ, գուցե մի օր նման համագործակցություն լինի… Բայց Ավոն իրեն հեռու է պահում երգելուց: Ճիշտ է, շատ սիրում է երգել և շատ լավ էլ երգում է, բայց նախընտրում է իր մասնագիտությունը, թատրոնի բեմը:  Այնպես որ, եթե երբևէ նման դուետ լինի, իմացեք, որ նախաձեռնողը ես եմ եղել: Ես պետք է իրեն համոզեմ, որ գա ստուդիա՝ ձայնագրման (ծիծաղում է):

-Շոու բիզնես ասվածը ամբողջ աշխարհում կարծեք թե իր բուն նպատակին է ծառայում: Մեզ մոտ ասում են՝ «Անունը կա, ամանումը չկա». համաձայն ե՞ք:

-Երգիչներ շատ-շատ կան, բայց քիչ կան լավ երգեր և երգով փող աշխատող երգիչներ… Շոու բիզնես ասվածն իրենից ենթադրում է բիզնես և շոու: Մի քիչ անճաշակ, մի քիչ ճաշակով շոուն հիմնականում կա, իսկ բիզնեսը գրեթե բացակայում է:

ուք այն արտիստների թվում եքովքեր դեռ տարիներ առաջ արժանացել են 

վաստակավոր արտիստի կոչմանըԿոչումներըմրցանակները ի՞նչ են 

տալիսարտիստին՝ ճանաչո՞ւմհաջողություններթե՞ դա զուտ գնահատանքի դրսևորում է:

-Մրցույթներն ու մրցանակները շատ երգիչների համար գուցե նկատվելու հնարավորություն են: Բնականաբար, երբ  շատ երիտասարդ էի, ինձ էլ էին ուրախացնում այդ մրցանակները: Բայց  հիմա տարբեր աստիճանի հորինված մրցույթները գրեթե ոչինչ չեն տալիս … Իսկ վաստակավորի կոչումը  գնահատանքի նշան է կառավարության կողմից, որն, իհարկե, կարևոր է, ինչպես ժողովրդի ծափերը:

-Գուցե հարցս տարօրինակ թվաբայց հետաքրքիր էերբևիցե առաջարկ չե՞ք ստացել 

նկարահանվել որևէ ֆիլմումԱյժմ սիրում են չէ՞ ֆիլմերում դերասանների փոխար եներբեմն նկարահանել գեղեցիկ արտաքինով երգիչհաղորդավարների:

-Ոչ, չեմ ունեցել ու չեմ էլ կարծում, որ կհամաձայնեմ նման առաջարկին: Չեմ կարծում, որ կխաղամ ավելի լավ, քան երգում եմ: Ամեն մարդ իր մասնագիտական ոլորտն ունի:

-Ասում են՝ արտիստների համար կյանքը մի քիչ բարդ է այն առումովոր չեն կարող 

հանգիստ շրջել քաղաքումզբոսնելորևէ սրճարանում կամ ռեստորանում ընթրել

-Ես նման կոմպլեքսներ չունեմ, մենք միշտ գնում ենք զբոսանքի, նստում ենք սրճարանում կամ ռեստորանում, շատ հանգիստ գնում եմ խանութ՝ գնումների: Ընդհակառակը, ես ինձ լավ եմ զգում իմ քաղաքացիների միջավայրում, մանավանդ որ ինձ լավ են վերաբերում, հարգալից են և երբեք նեղություն չեն տալիս: Մոտենալու դեպքում գեղեցիկ ու շոյող խոսքեր են ասում, ինչը շատ հաճելի է:

-Նունետարածված կարծիք էոր արվեստագետների ընտանիքները հաշտ ու երկարակյաց 

չեն լինումԴուքկարծեք թեայդ կարծիքը հերքում եքԸստ ձեզ,ընտանիքի ամրությունը ինչո՞վ է պայմանավորված:

-Ես համաձայն չեմ, որ արվեստագետների ընտանիքները ներդաշնակ չեն լինում: Մենք շատ դերասանների, երգիչների ընտանիքներ ունենք, որոնք երջանիկ են ու հաշտ…Ես և Ավոն նույնպես միմյանց լրացնում ենք, խորհուրդներով կիսվում, աջակցում ու թիկունք լինում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ