16:37 , 15 մարտ, 2014
Մ.թ.ա. 44թ. - Դավադիրները սպանել էին Հուլիոս Կեսարին՝ հռոմեական պետական, քաղաքական և ռազմական գործիչ, գրող, պատմագիր: Դավադիրներից մեկը Բրուտոսն էր: Ըստ ավանդության՝ տեսնելով նրան դավադիրների շարքում, Կեսարը բացականչեց. «Եվ դու իմ զավա՞կն ես»: Նա չդիմադրեց: «Եվ դո՞ւ, Բրուտո՛ս» արտահայտությունը գալիս է Ուիլյամ Շեքսպիրի «Հուլիոս Կեսար» պիեսից:
1493 - Կոլումբոսի առաջին էքսպեդիցիայի երեք նավերից երկուսը վերադարձան Իսպանիա՝ իրենց հետ Եվրոպա բերելով առաջին հնդկացիներին:

1603 -Մեկնարկեց ֆրանսիացի հետազոտող Սամուել դե Շամպլենի առաջին էքսպեդիցիան դեպի Կանադա:
1812 - Կալիֆորնիայում հիմնվել է առաջին ռուսական համայնքը՝ Ռուսական գետը:
1818 - Ալեքսանդր I-ինի հովանու ներքո մշակել է «Ռուսական կայսրության պետական կանոնադրությունները»:

1830 - Լույս տեսավ «Գրական թերթի» 13-րդ համարը. վերջինը, որը խմբագրել էր Ա.Ս. Պուշկինը:
1854 - Ծնվել է Էմիլ Ադոլֆ ֆոն Բերինգը գերմանացի միկրոբիոլոգը և իմունոլոգը: Մշակել է դիֆթերիայի դեմ ակտիվ պատրաստման մեթոդը: Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում առաջին Նոբելյան մրցանակակիրն է:
1892 - Ամերիկացի գյուտարար Ջեսս Ռենոն արտոնագրել էր առաջին շարժասանդուղքը:
1930 - Ծնվել է Ժորես Իվանովիչ Ալֆյորովը, խորհրդարանի պատգամավոր, Ռուսական գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, 2000թ.-ի Նոբելյան մրցանակակիր:

1933 - Հիտլերը Գերմանիան հռչակեց Երրորդ Ռեյխ: Նրա կարծիքով՝ նոր կայսրությունը գերմանական ժողովրդի Սուրբ Հռոմեական կայսրության ժառանգորդն էր և պետք է գոյություն ունենար հազար տարի:
1937 - Չիկագոյում բացվեց դոնորային արյան առաջին բանկը:
1937 - Մահացավ Հովարդ Ֆիլիպս Լավկրաֆտը՝ հայտնի ամերիկացի գրողը:
1938 - Սաուդյան Արաբիայում հայտնաբերեցին առաջին նավթը:

1939 - Կարպատյան Ուկրաինան հռչակեց իր անկախությունը:
1990 - Առաջին անգամ կապ հաստատվեց Վատիկանի և ԽՍՀՄ-ի միջև:
1990 - Միխայիլ Սերգեևիչ Գորբաչովը ստանձնեց ԽՍՀՄ-ի նախագահի պաշտոնը:
2004 - Եվրամիությունը հավանության արժանացրեց հանձնաժողովի արդյունքները՝ Microsoft ընկերության կողմից հակամենաշնորհային օրենքների խախտման վերաբերյալ:
