12:52 , 15 մարտ, 20141in.am-ը գրում է.
Մոսկվայի «Սպարտակ»-ի նախկին կիսապաշտպան Յուրի Գավրիլովը մեկնաբանել է Վալերի Կարպինի թիմի հարձակվողներ Յուրի Մովսիսյանի և Լուկաս Բարիոսի անարդյունավետ խաղը վերջին հանդիպումներում:
«Ինչպե՞ս կարող են Մովսիսյանը կամ Բարիոսը գոլ խփել, եթե թիմակիցները նրանց համար գնդակ չեն խլում, չեն փոխանցում: Հարձակվողները կախվածություն ունեցող մարդիկ են:
Միայնակ գոլ ստեղծելը նրանց համար բարդ է: Իսկ երբ նրանք ստեղծագործելու ազատություն չեն ունենում, ռմբարկուական լավ գործողությունների մասին մնում է միայն երազել»,- Sport Express-ը մեջբերում է Գավրիլովի խոսքերը: