Կարոտներս հիշում են...


12:07 , 14 փետրվար, 2012

 Հիշում եմ,քննության էի,բայց արանքում 20 րոպեով փախել էի, որ մոտդ գամ...Հիշում եմ,երբ կանգնած նայում էի,ոնց ես հեռվից արագ քայլերով ինձ մոտենում,հպարտություն  էի զգում, անսովոր հպարտություն,իսկ երբ մոտեցար,բռնեցիր ձեռքս ու ճակատս համբուրեցիր ցանկացա սեղմել ձեռքդ ամբողջ ուժով ու էլ չթողնել...Նոր-նոր ձեռք բերած ուրախությունս տանում էին, շատ տխուր էինք, հիշում եմ,բայց դու փորձում էիր ցույց չտալ, կատակներ էիր անում,ստիպում էիր երդվեմ,որ քո բացակայության ժամանակ ոչ մի ռոք երգչի կամ կիթառիստի չեմ սիրահարվի, որ Թոմ <ի> Ջերրիի նոր սերիաներն առանց քեզ չեմ նայի,որ լավ կսովորեմ,որ երբ գաս իտալերենի պարապմունքների կգնանք,տանգո պարել կսովորենք,ու էլի երազանքների ու խոստումների մեծ ցուցակներ էինք կազմում...Հետո երկուսս էլ  լռեցինք... Ականջակալներում Земфираյի - Не отпускай-ն էր...Հիշում ես երբ իրար նայեցինք?.. հիշում ես երկուսիս արցունքներն ինչպես ցած ընկան?... հիշում ես ոնց ժպտացիր ու մաքրեցիր աչքերս?...Այսօր չգիտեմ ինչու եմ տխրել,այդ երգն եմ լսում,առանց դադարի,նորից ապրում եմ անցած ամենը, նորից նույն այգին, նույն քարը` վրան  <<Rock FoRevA>>-ով, նույն եղանակը, անգամ քննության թեման եմ հիշում,երգը...ամեն ինչ գրեթե նույնն է , միայն չես ժպտում ու  քո նրբությամբ չես մաքրում ԿԱՐոտ ու թաց աչքերս...Կար,Կարոտում եմ,շատ եմ ԿԱՐոտում...