13:08 , 15 մարտ, 2014Մի բան ասեմ՝ չհոշոտեք: Արամ MP3-ի երգը լավն ա, բան չունեմ ասելու, բայց ինքը հաղթելու շանս կունենա մենակ էն դեպքում, եթե մնացած բոլոր երգերը վատը լինեն (մի պահ եթե երևակայենք, որ մրցույթն արդար կլինի ու օբյեկտիվ):
Երգը ունի մի շարք թերություններ, որոնցից կուզենայի մատնանշել այն, որ հիթային չի: Լսելուց մի կես ժամ հետո արդեն կմոռանաս մոտիվները: Երգի լիրիկան պրիմիտիվ ա ու մեծ հաշվով բաղկացած ա պարբերաբար կրկնվող նույն բառակապակցությունից ու առհասարակ, բուն երգը՝ բառերն ու վոկալը... ըըըըը... մեղմ ասած, էականորեն զիջում են երգում հնչող երաժշտությանը:
Կարճ ասած, Արամին շատ եմ սիրում ու շատ տաղանդավոր տղա ա, բայց չեմ կարծում, որ որևէ էական հաջողություններ կգրանցի այս տարվա Եվրատեսիլում, ու դրանում նրա մեղավորությունը չկա: Չեմ կարծում, որ առհասարակ ինչ-որ մեկի մեղավորությունը կա, պարզապես հաղթող երգ ունենալու համար պահանջվում են հարյուր-հազարավոր, եթե չասեմ միլիոնավոր դոլարներ, ու ես չեմ կարծում, որ խելամիտ կլիներ հանուն Եվրատեսիլի տենց փողեր գմփցնել: