11:23 , 15 մարտ, 2014Lragir.am-ը գրում է.
Մալայզիական ավիաուղիների անհետացած ինքնաթիռի կապի միջոցները, հնարավոր է, դիտավորյալ անջատվել են, հայտարարել է Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակը: Այս մասին տեղեկացնում է BBC-ը:
Ըստ արբանյակից ու ռադարից ստացված տվյալնրի, ինքնաթիռը փոխել է ուղղությունը և, հնարավոր է, շարունակել է թռիչքը ևս 7 ժամ:
Տեղեկացնենք, որ Կուալա Լումպուրից Պեկին թռչող 227 ուղևորով և 12 հոգանոց անձնակազմով ինքնաթիռն անհետացել է մեկ շաբաթ առաջ:
Ըստ Ռազակի, ինքնաթիռն ուղղությունը փոխել է Հնդկաստանի ուղղությամբ: Արբանյակը ռադարների տեսադաշտից անհետանալուց հետո դեռևս 7 ժամ շարունակել է ազդանշաններ ստանալ: Ներկայում ուսումնասիրվում են օդային երկու ուղիներ՝ մեկը դեպի Թուրքմենստանի և Ղազախստանի սահմանային շրջան, իսկ երկրորդը՝ Հնդկական օվկիանոսի հարվային մասեր: