Մարքսիստ Դավթի Հակոբյանը սրտի կաթված չի ստացել


11:15 , 15 մարտ, 2014

Մարքսիստ Դավթի Հակոբյանը սրտի կաթված չի ստացելPanorama.am-ը գրում է.

Հայաստանի գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը սրտի կաթված չի ստացել: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց նրա կինը` բավական բարկացած հերքելով լրատվամիջոցների տարածած տեղեկությունը Հակոբյանի` սրտի կաթված ստանալու մասին: 

«Ես էլ ոչ մի լրատվամիջոցի չեմ հավատում, էս ինչ բան էր. ամբողջը հայտարարում են, թե սրտի կաթված է ստացել: Նման բան չկա, նրա մոտ ուղղակի եղել է ստենոկարդիայի պրիստուպ և կատարվել է ստենտավորում: Դա կաթվածի հետ ոչ մի կապ չունի, այլ ուղղակի անոթների սպազմ է եղել», -փոխանցեց Մարքսիստական կուսակցության նախագահի կինը, ով ասաց, որ մասնագիտությամբ բժիշկ է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ