«Վիտամինի» տղաները իրականում մեծատառով ՏՂԱ են


11:31 , 15 մարտ, 2014

Ինչքան էլ քննադատեմ «Վիտամինի» տղերքի որոշ մասի հումորային ունակությունները, ինչքան էլ ասեմ, որ իրենք էս բանը սխալ ասացին, էն բանը՝ ճիշտ, բայց, միևնույն է, հիմա պիտի ասեմ հետևյալը. ««Վիտամինի» տղաները իրականում Տղա են», իրենք իրենց պահեցին իսկական հայ ՏՂՈՒ նման, իսկական ԹԻՄ-ի նման: 
Ես ուշադիր հետևում էի Արամի՝ նախԵվրատեսիլյան անցուդարձին ու ամեն անգամ զարմանում ու հիանում էի նրանով, որ Արամը ինչ անի, ոնց անի, «Վիտամինի» տղերքը հաստատ իրա «մեջքին կանգնած» են ու ամեն հարցում աջակցում ու օգնում են: 
Դրանց ապացույցներից մեկը Գարիկի կողմից երգ գրելն էր, «Վիտամինի» դահլիճում երգի պրեմիերան անելը, Արամի ակումբային համերգները կազմակերպելը, ամեն ձև փորձել փիառել Արամին ու իր գործունեությունը: Նաև չեմ կասկածում, որ երգի տեսահոլովակի նկարահանման ժամանակ էլի նկարահանման հրապարակում էին: 
Ես կարող եմ ասել, որ Արամը արդեն հաղթել է, քանի որ ունի նման թիմ, նման ընկերներ, որոնք տղայավարի մեջք մեջքի տված անընդհատ փորձում էին օգնել Արամին ու ոչ մի «խանդ ու նախանձ» չկար:

Հ.Գ. Արամի երգը լավն էր ու արժանի մրցելու: 
Արամ, Հաղթանակ: