11:00 , 15 մարտ, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Երգչուհի Սոնե Սիլվերը՝ Սոնա Մովսեսյանը, ով մշտապես հանդես է գալիս Vocal House, Lounge և Chillout ոճերում, ապրիլին հանրությանը կներկայանա նոր ոճում: Այս մասինLife.panorama.am-ին տեղեկացրեց ինքը՝ երգչուհին: Նա նոր երգ է գրել, որը կոչվում է«Pray to God» («Աղոթք աստծուն»), երաժշտության հեղինակն ինքն է, խոսքերինը՝ քույրը:
«Այս երգով ես կզարմացնեմ իմ լսարանին, քանի որ հանդես եմ գալու բոլորովին այլ ոճում: Կարծում եմ ՝ սա իմ կողմից համարձակ քայլ է: Երգը մեղեդային է, հանգիստ ռիթմերում: Այն անգլերեն է, իսկ թեմատիկան բավականին լուրջ է, իմ սրտի ասելիքն է, դեռ չեմ ուզում փակագծերը բացել»,-մեզ հետ զրույցում մանրամասնեց Սոնե Սիլվերը՝ հավելելով, որ երգի հիման վրա տեսահոլովակը պատրաստ կլինի ապրիլին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ