Ինդիան Ուելս. Ջոկովիչն ու Ֆեդերերը կիսաեզրափակիչում են


10:44 , 15 մարտ, 2014

Lragir.am-ը գրում է.

ԱՄՆ Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող թենիսի մասթերս մրցաշարի տղամարդկանց պայքարում հայտնի են դարձել կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները:

¼ եզրափակիչում Նովակ Ջոկովիչը 6-1, 6-3 հաղթել է Ժյուլյեն Բենետոյին: Եզրափակիչի ուղեգրի համար նա կխաղա Ջոն Իզների դեմ, ով 7-6, 7-6 հաղթել է Էռնեստ Գուլբիսին:

Մյուս կիսաեզրափակիչում կխաղան Ռոջեր Ֆեդերերն ու Ալեքսանդր Դոլգոպոլովը:

Կանանց պայքարում էլ հայտնի են դարձել եզրափակիչի մասնակիցները: Կիսաեզրափակիչում Ֆլավիա Պանետան 7-6, 6-3 առավելության է հասել Լի Նայի նկատմամբ, իսկ Ագնեշկա Ռադվանսկան 6-3, 6-4 հաղթել է Սիմոնա Հալեպին: Եզրափակիչում տիտղոսը կվիճարկեն Պանետան և Ռադվանսկան: