Խարկովում փոխհրաձգության հետևանքով զոհվել է 2 մարդ


10:28 , 15 մարտ, 2014

Lragir.am-ը գրում է.

Խարկովում մարտի 14-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհվել է 2 մարդ: Այս տեղեկությունը տարածել է Խարկովի դատախազ Եվգենի Պոպովիչը, գրում է Ինտերֆաքս Ուկրաինան:

Դատախազի խոսքով, բախման հետևանքով վիրավորվել է նաև 1 մարդ, նա ոստիկանության աշխատակից է: Քրեական գործ է հարուցվել է մտադրված սպանության, զանգվածային անկարգությունների կազմակերպման, իրավապահ մարմնի աշխատակցի նկատմամբ մահափորձի հոդվածներով:

Խարկովում ազգայնականների և ռուսամետների միջև բախումները սկսվել են մարտի 14-ին: Խարկովի Ազատության հրապարակում ռուսամետ ակտիվիստները կոտրել են միկրոավտոբուսի պատուհանը, որում Աջ սեկտորի ներկայացուցիչներն են եղել, որին էլ հաջորդել են բախումները: