Էնթոնի Հոփքինսի կյանքի կանոնները


10:04 , 15 մարտ, 2014

Էնթոնի Հոփքինսի կյանքի կանոններըLife.panorama.am-ը գրում է.

Մեզանից լավագույններն ուշ են զարգանում: Դպրոցում ինձ բոլորը հիմար էին համարում, երևի, դրա համար էլ ես դերասան դարձա: 

Դերասանների մեծ մասը բավականին պարզ մտածելակերպի մարդիկ են, սակայն իրենք իրենց բարդ երևակայության տեր են ենթադրում:  
 
Բոլոր դերասաններն իրենց խենթ տարիներին երազում են Համլետի դերը խաղալ: Ես էլ էի ժամանակին ուզում, սակայն հիմա Շեքսպիրն ինձ ընդհանրապես չի հետքրքրքում:  
 
Ես չունեմ սիրված դերեր, ես պարզապես աշխատում եմ: Ես գալիս եմ, անում եմ իմ աշխատանքն ու գնում տուն, հետո ստանում եմ կատարած աշխատանքի դիմաց վարձատրությունս, և վերջ:  
 
Մարդիկ, ովքեր մեղադրում են քեզ ծախու լինելու մեջ, իրականում, պարզապես նախանձում են:  
 
Ինձ դուր է գալիս մենակությունս, ես երբեք ոչ ոքի մոտ չեմ թողել ինձ: Իհարկե, ես ձևացրել եմ, թե ջերմ և ընկերասեր եմ, սակայն ներսս միշտ դատարկություն եմ զգացել և այդպես ողջ կյանքիս ընթացքում:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ