09:16 , 15 մարտ, 2014«Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի գործով առաջին դատական նիստը, որը հետաձգվեց մինչև մարտի 19-ը։
Նշենք, որ մինչ դատական նիստը «Ժողովուրդ»-ին տեղեկություններ էին հասել, որ նախորդ օրը երեկոյան Վահե Ղուկասյանին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են Արթիկի ՔԿՀ, որտեղ Ղուկասյանները մի մեծ կերուխում են սարքել։
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Արթիկի ՔԿՀ պետ Գևորգ Մկրտչյանը հավաստիացրեց, թե նման բան չկա.«Ես ձեզ վստահեցնում եմ՝ անձամբ եմ ընդունել Վահե Ղուկասյանին և նրան բացատրել եմ ՔԿՀ-ի կանոնները։ Ավելին կարող եմ ասել, որ Ղուկասյաններից ոչ ոք այստեղ չի եղել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։