08:42 , 15 մարտ, 20141in.am-ը գրում է.
Նյու Յորքի Բրուկլին շրջանում անհայտ անձի կողմից հրաձգություն է իրականացվել, ինչի հետևանքով վնասվածքներ են ստացել 4 դեռահասներ: Այս մասին հայտնում է CBS-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝տուժածներից երկուսը 14 տարեկան են, մյուս երկուսը՝ 12 և 17: Նրանք բոլորը ոտքերին հրազենային վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել:
Բժիշկների փոխանցմամբ՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքից այլ մանրամասներ չեն հաղորդվում: