07:56 , 15 մարտ, 2014
«Հրապարակը» գրում է.
«Երեկ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել առողջապահության նախարարությունում Սերժ Սարգսյանի եւ աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ:
Նախարար Դերենիկ Դումանյանը խոսքի մեջ վրիպել է եւ նախագահին դիմել «պարոն վարչապետ»-ով, ինչը դուր չի եկել Սերժ Սարգսյանին, եւ նա մոտավորապես ասել է. «Երեւի շատ ես շփվում վարչապետի հետ»: Բայց Դումանյանի հուզմունքը փոխանցվել է նաեւ աշխատակիցներին, որոնցից մեկն էլ Սերժ Սարգսյանին դիմել է «պարոն նախարար»-ով: