02:48 , 15 մարտ, 2014
Aravot.am-ը գրում է.
Արցախյան ազատամարտի ժամանակ Հորադիզի դիրքերը պաշտպանող զինվորներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, Aravot.am-ին պատմեց, որ 1994 թվականին Հորադիզի անկման մեղավորները ԼՂՀ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը եւ Գորիսի բատալիոնի հրամանատար, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էին: «Հորադիզը ընկավ Սամվել Բաբայանի` Իժոյի, եւ Սուրիկ Խաչատրյանի` Լիսկայի` թալանը չկիսելու արդյունքում: Այն ժամանակ իրար մեջ բախում է լինում, թե ով պետք է տնօրինի տարածքի ավարը: Երբ Հայաստանի կողմին հատկացում չեն անում, Հայաստանի կողմը իր զորքը հետ է կանչում: Երբ գնացել եմ, զինվորներն աջ ու ձախ դա էին պատմում` կամազները ցիստեռները բարձեցին տարան, շշերը հավաքեցին տարան, ինչի համար տարածք գցեցին, իսկ մենք զոհերի գնով ու ջանասիրաբար հետ վերցրինք տարածքը»,- պատմեց մեր զրուցակիցը: Ըստ նրա, Հորադիզի անկման պատճառը ճշտվեց, բայց ոչ ոք չպատժվեց. «Սերժ Սարգսյանը բոլորին հոգով, անունով, նասկու, կոշիկի չափսերով գիտեր, չէ որ զոհեր եղան Հորադիզի անկման պատճառով ու ճշտվեց անկման պատճառը: Ի՞նչ պատիժ ստացան Սուրիկ Խաչատրյանն ու Բաբայան Սամվելը»: Նրա խոսքով, Հորադիզը հետ բերելու համար այն ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ու Վազգեն Սարգսյանը դիմել են Կոռնիձոր ջոկատի հրամանատարին` Արայիկ Խուդավերդյանին: «Վազգեն Սարգսյանը ինձ կանչեց` բա թե պետք է գնաս Հորադիզ, այդ ժամանակ տարաձայնություններ ունեի` ոչ ճիշտ բաների համար: Ասացի` ոչ մի տեղ ոչ կգնամ, ոչ էլ մարդ կհանեմ, ես դեռ չեմ կարողանում բուժել իմ վիրավոր տղերքին, դեղերի հարցերը չեմ կարողանում լուծել: Բայց Վազգեն Սարգսյանն ասաց` էս վճռական պահ է, եթե դու դուրս չգաս, կարող է Հորադիզը կորցնենք: Հորադիզը մերոնք գցել են, հիմա չգիտենք` ինչ անենք, պետք է հետ բերել, հակառակորդը առանց կրակելու առաջ է գալիս: Ո՞նց է լինելու մերոնց վիճակը: Ես գնացի պաշտպանության նախարարություն, հանդիպեցի Սերժ Սարգսյանի հետ, որոշակի զրույցից հետո, զենք, զինամթերք ու սննդամթերք ստանալուց հետո համաձայնություն տվեցի, որ պետք է գնամ: 175 մարդով դուրս եկա դեպի Հորադիզ , բայց դիմումով-զեկուցագրով գրանցեցի որպես 30 հոգի: Ինձ կցեցին նաեւ Նիկոլ-Դուման ջոկատի 10 տղերքին, այլ ջոկատներից էլ եկան, ու մենք շարժվեցինք Հորադիզ: Դեռ չմտած պատերազմի դաշտ, առաջին հենակետը, որ անցանք, տղերքը հարցրին, թե որ ջոկատի ֆիդայիներն են, իմացան Կոռնիձորի Արոյի գլխավորությամբ ֆիդայիներն են, լուրը հասավ փախնող բանակին, ու փախնող բանակը հետ դարձավ ու գրոհի անցավ»,- Aravot.am-ին պատմեց Արայիկ Խուդավերդյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ