Քերին պնդում է, որ Ղրիմի հանրաքվեն ապօրինի է


00:52 , 15 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին պնդում է, որ Ղրիմի հանրաքվեն ապօրինի է:

«Ես մի քանի գաղափար եմ առաջարկել, որոնք թույլ են տալիս առաջ շարժվել: Սակայն, Լավրովը հստակ կերպով հասկացրեց, որ նախագահ Պուտինը պատրաստ չէ Ուկրաինայի վերաբերյալ որոշում ընդունել մինչ հանրաքվեի ավարտը: Այդ հանրաքվեի վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշումը հստակ է` մենք կարծում ենք, որ այն հակասում է սահմանադրությանը, միջազգային օրենսդրությանը և ապօրինի է: Նախագահ Պուտինը շատ հնարավորություններ ունի հանրաքվեի ցանկալի արդյունքներ ստանալու համար: Եթե Ղրիմը մտնի Ռուսաստանի կազմ, դա կլինի` անեքսիա գաղտնի մուտքից»,- ասել է Քերրին:

Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է հարգել Ուկրաինայում Ռուսաստանի շահերը, եթե Ուկրաինայի իրավունքները ևս հաշվի առնվեն: