Հումորիստ Ռաֆոն ընտրյալ ունի


00:39 , 15 մարտ, 2014

Esem.am-ը գրում է.

Երևանի Կամերային թատրոնի դերասան, հումորիստ Ռաֆայել Երանոսյանն ուրախալի նորություն ունի. դերասանը սիրահարվել է:) Ըստ նրա` ամեն ինչ շատ լուրջ է, սակայն վաղ է համարում խոսել հարաբերությունների մասին, քանի որ նոր են ծանոթացել:  Ռաֆոյի ընտրյալն ԱՄՆ-ում է բնակվում, դերասանն էլ այժմ  գործնական այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Ռաֆոն չի բացառում, որ առաջիկայում կլսենք նրա ամուսնության լուրը:) «Ոչինչ չեմ բացառում, մեկ էլ տեսար` էս տարի ամուսնացա»,- ասաց Ռաֆոն` խոստանալով առաջինը ESem.am-ին տեղեկացնել անձնական կյանքի կարևորագույն իրադարձության մասին:

Մոտ մեկ ամիս ԱՄՆ-ում գտնվող դերասանը Միացյալ Նահանգներ է մեկնել կանանց տոներին նվիրված համերգային ծրագիր վարելու նպատակով: Օգտակարը համատեղելով հաճելիի հետ` նա  հասցրել է մի լավ հանգստանալ, հանդիպել այնտեղ բնակվող ընկերներին և հաստատել նոր ծանոթություններ:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ