22:59 , 14 մարտ, 2014Ահա և եկավ այն երկար սպասված պահը, երբ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Արամ MP3-ի եվրատեսիլյան երգի պրեմիերան:
Րոպեներ առաջ Առաջին ալիքի եթերում տեղի ունեցավ տեսահոլովակի շնորհանդեսը:
Մրցույթին ներկայացվելիք երգի երաժշտության հեղինակը հենց Արամն է, խոսքերը գրել է Գարիկ Պապոյանը, իսկ գործիքավորումը կատարել է Լիլիթ Նավասարդյանը:
«Ամեն մեկը յուրովի աշխարհ կստեղծի և կպատկերացնի այս երգի ներքո»,- որպես նախաբան ասաց Արամ MP3-ն:
Տեսահոլովակի ռեժիսորը ՈւՀԱ «Նոր հայեր» թիմի նախկին անդամ Գրիգոր Գասպարյանն է, գլխավոր հերոսուհու դերում հանդես է եկել «Դար 21» հեռուստաընկերության հաղորդավարուհի Դիանա Մալենկոն, հերոսին մարմնավորել է դերասան Վահագ Մարտիրոսյանը:
Դե ինչ, կարող եք վայելել «Not alone» երգն ու տեսահոլովակը և մեկնաբանությունների հատվածում կիսվել ձեր տպավորություններով և կարծիքներով: Շնորհանդեսի մանրամասները և ամբողջական ֆոտոշարքը կներկայացնենք առաջիկայում: