Կրեմլը Ուկրաինային 3 պահանջ է ներկայացրել, որոնց կատարման դեպքում չի ներխուժի Ուկրաինա


22:42 , 14 մարտ, 2014

PUTINGala TV.am-ը գրում է.

Ռուսաստանը պատրաստ է զիջումների գնալ ու հրաժարվել ռազմական ներխուժումից: Սակայն դրա գինը կարող է լինել նախագահական ընտրությունների հետաձգումը, ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրի չստորագրումը:

Այս մասին հաղորդում է Insider-ը` հղում կատարելով Գերագույն ռադայում իր աղբյուրին:

Մարտի 5-ին Փարիզում Քերրիի ու Լավրովի հանդիպման ժամանակ Ռուսաստանը 3 պահանջ է ներկայացրել` նախագահական ընտրությունների հետաձգում, Ուկրաինայի` ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելն ու ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի չստորագրումը, պնդում է պատգամավորը, ով ավելի վաղ կառավարությունում բարձր պաշտոն է զբաղեցրել:

Պատգամավորները նախկինում էլ ենթադրում էին, որ Վլադիմիր Պուտինին ոչ միայն հետաքրքրում է Ղրիմի անեքսիան, այլ նաև ընդհանուր առմամբ Ուկրաինայում ազդեցության պահպանումը:

«Ռուսաստանի Դաշնությունում Ղրիմը «կոպիտ գործողությունների» միջոցով փորձում է խափանել Ուկրաինայում նախագահական ընտրությունները: Անցկացվում է լայնամասշտաբ արշավ, որպեսզի թույլ չտա լեգիտիմ նախագահական ընտրություններ»,- հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ