Երևանում տրանսպորտի սպասարկման օպերատոր ստեղծելը կդառնա այդ ոլորտի բարեփոխումների սկիզբը


22:44 , 14 մարտ, 2014

Դեռևս մեկ տարի առաջ Առաքելություն կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ միակ ուժն էր, որն առաջարկում էր Երևանում հասարակական տրանսպորտի կազմակերպումն իրականացվեր քաղաքապետարանի կողմից: Արդյունքում կունենանք հնարավորություն ունենալ որակյալ տրանսպորտ` ոչ միայն առանց ուղեվարձի բարձրացման, այլ նաև 100 դրամի պարագայում ստացվող մի քանի միլիարդ դրամ շահույթով կատարել ներդրումներ տրանսպորտային ոլորտում:
Խորհրդարանում քննարկվող օրենսդրական փոփոխությունները, որով Երևանում ստեղծվում է տրանսպորտի սպասարկման օպերատոր, կարող է դառնալ այդ ոլորտի բարեփոխումների սկիզբը: 
Թեև քաղաքային նոր իշխանություները այս մեկ տարվա ընթացքում էլ ավելի հեռվացան Երևանից և երևանցիներից, և ցավոք դրական բարեփոխումների սպասելիքները այդքան էլ մեծ չեն, սակայն տրանսպորտային համակարգի միակ լուծումը հենց մեր առաջարկն է, որը այլընտրանք չունի: 
Մենք շարունակելու ենք ներկայացնել առաջարկներ, որոնք կնպաստեն մեր քաղաքացիների բարեկեցությանը: