22:30 , 14 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
Բացի Գառնու տաճարի տարածքում սրճարան տեղադրելու մտադրությունից, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը «Զորաց քարեր» և «Զվարթնոց» տաճարի պատմամշակութային ժառանգությունների տարածքում նմանատիպ սրճարանների տեղադրման գաղափար ևս ունի: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը:
«Գառնու տաճարի հետ կապված շուտով կվերջացնենք շահագրգիռ կազմակերպությունների հետ քննարկումներն ու լսումները, որից հետո կբարձրացնենք հաջորդ սրճարանների հարցը: Ուզում եմ ընդգծել, որ ներկայացված նախագծերի շրջանակում մենք օրենքի հետ կապված որևէ խնդիր չունենք, բայց ներկայում շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ ենք անցկացնում»,-ասաց նա:
Վլադիմիր Պողոսյանը նշեց, որ ըստ տուրօպերատորների՝ սրճարանի տեղադրումը զբոսաշրջության աճ չի ապահովի, սակայն իրենք այլ կարծիքի են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ