«Եվրասիանեթ». «Հայաստանը և Պատրիսիա Կասսը խոսում են կոնյակի և խաղաղության մասին»


19:52 , 14 մարտ, 2014

«Եվրասիանեթ». «Հայաստանը և Պատրիսիա Կասսը խոսում են կոնյակի և խաղաղության մասին» Panorama.am-ը գրում է.

«Եվրասիանեթ» կազմակերպության պաշտոնական կայքն անդրադարձել է ֆրանսիացի երգչուհի Պատրիսիա Կասի Հայաստան կատարած այցելությանն ու «Հայաստանը և Պատրիսիա Կասսը խոսում են կոնյակի և խաղաղության մասին» վերնագրով հոդված տպագրել:

Ստորև ներակայցնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով:

«Երևանի կոնյակի գործարանի նկուղում պահվում է կոնյակի տակառ, որը 13 տարի սպասում է Հայաստանի և հարևան Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորմանը:

Հայաստանում սիրված խմիչքը լայնորեն տարածվել է խորհրդային ժամանակներում, երբ այս երկիրը(և Վրաստանը) Ֆրանսիայի հարավի խորհրդային այլընտրանք էին համարվում: Շատ այցելուների համար պարտադիր է այցելել Երևանի կոնյակի գործարան, որն այժմ պատկանում է ֆրանսիական «Pernod Ricard» ընկերությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ