19:40 , 14 մարտ, 2014Մարտի 10-ից Առաջին ալիքն իր հեռուստադիտողին ներկայացրեց ամբողջովին նոր ուղվածությամբ և ձևաչափով ֆիլմաշար՝ փրկարարներին: «ԱԻՆ. 911 » հեռուստանովելում ճանաչված դերասանները կմարմանավորեն Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին, կներկայացնեն նրանց առօրյան ու հոգսերը:
Դերասանները կանցնեն կրակների միջով, կիջնեն շենքերի տանիքներից, կհաղթահարեն այն դժվարությունները, որոնց ամեն օր հանդիպում են փրկարարի մասնագիտության տեր մարդիկ:
Հեռուստաֆիլմի գլխավոր դերակատարներ Անի Երանյանը, Արփինե Իսրայելյանն ու Սուրեն Փահլևանյանը նկարահանումների ժամանակ ունեցած վնասվածքների, սերիալից ստացած մասնագիտական փորձի և այլ հարցերի ծուրջ զրուցել են ArmՏtar.am–ի հետ:

Արփինե Իսրայելյան
Երկար ժամանակ էր՝ Ձեզ չէինք տեսնում սերիալներում: Ինչո՞վ էր պայամանվորված վերադարձը հեռուստատեսություն հենց «ԱԻՆ. 911 » սերիալով:
Այն, որ հեռուստատեսությամբ չէի երևում, չի նշանակում, որ հեռացել էի, պարազապես այդ ժամանակահատվածում ստացած առաջարկներն ինձ չհետաքրքրեցին: «ԱԻՆ.911»-ում նկարահանվելու առաջարկը մեծ սիրով ընդունեցի, քանի որ ինձ հետաքրքրեց թե՛ նախագիծը, և թե՛ կերպարը:

Ի՞նչ դժվարություններ ունեցաք նկարահանումների ժամանակ:
Փառք Աստծո, ամեն ինչ անփորձանք անցավ: Կերպարը, շնորհիվ ռեժիսորի և Քրիստինեի, ով աշխատում է ԱԻՆ-ում որպես հեռախոսավարուհի, կարողացա ճիշտ ընկալել: Հուսով եմ, որ լավ եմ մարմնավորել, կարծիքները հեռուստադիտողի դատին եմ թողնում:
Եթե ունենայիք ևս մեկ հնարավորություն, ի՞նչ մասնագիտության տեր մարդկանց կցանկանայի՞ք մարմնավորել
Կարծում եմ, որ դերասանի համար բոլոր մասնագիտություններն էլ հետաքրքիր են: Կարևորը դրանց մասին ճշգրիտ տեղեկացվածությունն ու վերարտադրաման պրոցեսնն է:

Ի՞նչ սովորեցիք փրկարարների և հրշեջների հետ աշխատելիս:
Հրշեջների հետ անձամբ չեմ աշխատել, բայց շատ լավ գիտեմ, որ նրանց առօրյան բավականին էքստրեմալ է և դժվարություններով լեցուն: Փրկարար լինելուց զատ, նրանք բավականին մեծ հոգեբանական խնդիրների հետ են առնչվում, և ամեն մի արտակարգ դեպք իր հետքն է թողնում նրանց առողջության վրա: Ես խոնարհվում եմ նրանց կատարած աշխատանքի առաջ:

Սուրեն Փահլևանյան
Չունենալով ոչ մի տեղեկություն արտակարգ իրավիճակների ոլորտից՝ դժվար չէ՞ր մարմանավորել այդ պատասխանատու և վտանգավոր մասնագիտության տեր մարդկանց:
Ի սկզբանե իրոք, չունենալով ոչ մի տեղեկություն արտակարգ իրավիճակների նախարության վերաբերյալ և բնականաբար պատկերացում չունենալով այդ հաստատության աշխատանքի մասին, բավականին դժվար էր: Բայց մենք, մինչ նկարահանումների սկիզբը, մի քանի օր, կարելի է ասել, ապրել ենք նախարարությունում, որպեսզի կարողանանք ծանոթանալ մասնագիտությանը, իսկ ստացվեց, թե՝ ոչ, արդեն թող դատի հեռուստադիտողը:

Մասնակցելով հրդեհաշիջման աշխատանքներին՝ ունեք արդեն որոշ գիտելիքներ, և, հետարքիր է, այդ գիտելիքները, հարկ եղած դեպքում, կօգտագործե՞ք պրակտիկորեն:
Արդեն ասացի, որ որոշ գիտելիքիներ հասցրեցինք, ստացանք, իսկ ինչ վերաբերում է կօգնե՞մ, թե ոչ, միայն կասեմ հետևյալը. եթե դեպքի վայրում արդեն փրկարաները կատարում են իրենց աշխատանքը, ապա մենք՝ քաղաքացիներս, իրավունք չունենք նրանց խանգարելու: Իսկ այն դեպքում, եթե փրկարարները դեռ չեն հասել, և իմ օգնության կարիքը կլինի, ապա միանշանակ կօգնեմ:
Շարունակությունը` այստեղ