19:22 , 14 մարտ, 2014
Armsport.am-ը գրում է.
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Ուրալը» սեփական խաղադաշտում կարողացել է 2:1 հաշվով առավելության հասնել «Թերեքի» նկատմամբ:
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Էդգար Մանուչարյանը, ով փոխարինման է դուրս եկել հանդիպման 78-րդ րոպեին: Մանուչարյանը աչքի է ընկել 88 ու 90+3 րոպեներին:
Այս հաղթանակի շնորհիվ «Ուրալը» վաստակեց 18 միավոր ու հավասարվեց 12-րդ տեղում ընթացող «Վոլգային»:
«Ուրալ»-«Թերեք»՝ 2:1
Գոլերը. Մանուչարյան 88, 90+3 – Մոուրիսիո 90